ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

ԸՕ նախագիծը ԱԺ կուղարկվի կառավարության նիստից հետո

ԸՕ նախագիծը ԱԺ կուղարկվի կառավարության նիստից հետո
02.03.2016 | 15:37

Սերժ Սարգսյանի հրամանագրով Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը մինչև մարտի 1-ը պետք է ներկայացվեր ԱԺ: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասում է, որ օրինագիծը նախ պետք է քննարկվի կառավարության առաջիկա նիստում, հետո ուղարկվի ԱԺ: Թեև օրենքի նախագիծը խորհրդարան դեռ չի հասել, բայց ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով: Լուրը հաստատել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Դիտվել է՝ 2092

Մեկնաբանություններ